Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի արտաքին հետախուզության ծառայությունը՝ Մոսադը, Իրանի դեմ գործողության սկսվելուց շատ առաջ գաղտնի կերպով Իրանում ստեղծել է պայթուցիկ նյութերով լցված անօդաչու թռչող սարքերի բազա։

Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամաբ, հաղորդում է Ynet-ը՝ հղում անելով անվտանգության ուժերի աղբյուրներին:

Բազան ստեղծվել է «Իրանի հենց սրտում»: Հունիսի 13-ի գիշերը իսրայելական զինվորականները ակտիվացրել են այդ անօդաչու թռչող սարքերը՝ Թեհրանի մոտակայքում գտնվող օբյեկտում տեղակայված «մակերես-մակերես» դասի հրթիռային կայանքները հարձակվելու համար, գրում է հրատարակությունը: Աղբյուրները նշել են, որ այս օբյեկտը անմիջական սպառնալիք էր ներկայացնում Իսրայելի համար:

Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը, հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդել է, որ Մոսադը մի շարք գաղտնի դիվերսիոն գործողություններ է իրականացրել Իրանի տարածքում:

1314