Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրային խորհրդի անդամները, նկատի առնելով Հայաստանի իշխանությունների և հոգևոր դասի որոշ շրջանակների միջև առկա տարաձայնությունները, ինչպես նաև այդ իրավիճակին հանրության շրջանում տրվող արձագանքները և հանրային ընկալումները, ելնելով նաև օրենսդրությամբ Հանրային խորհրդին վերապահված առաքելությունից, 2025 թ. հունիսի 12-ին հրավիրել են խորհրդակցություն:

«Հանրային խորհուրդը, կարևորելով հանրային համերաշխության, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության սկզբունքների պահպանումը, ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է բացառապես իրավական հենքի վրա ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին», ինչպես նաև «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներում ամրագրված դրույթների ու սկզբունքների համատեքստում:

Ըստ այդմ՝ եկեղեցին և հոգևորականները պետք է ցուցաբերեն քաղաքական չեզոքություն, իսկ պետությունն իր հերթին պետք է խուսափի եկեղեցու ներքին ընթացակարգերին միջամտելուց։

Հանրային խորհուրդը վերահաստատում է իր հանձնառությունը՝ որպես հասարակական երկխոսության հարթակ, նպաստելու հանրային նշանակության խնդիրների կառուցողական քննարկմանը և կարգավորման ճանապարհների որոնմանը:

Հանրային կյանքին վերաբերող բոլոր էական հարցերը մշտապես Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում են»,- ասվում է Հանրային խորհրդի հրապարակած հաղորդագրության մեջ:

211