Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:

Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը:

Գրանցվել են հետևյալ արդյունքները՝
Կոտայք՝ Չարենցավանի N 4 հիմ․ դպրոց Շիրակ՝ Արթիկի N 2 հիմ․ դպ․՝ 18:45
Երևանի N 199 հիմ. դպրոց – Լոռի՝ Վանաձորի N 4 հիմ. դպրոց՝ 15:18
Վայոց ձոր՝ Վայքի հիմ․դպրոց – Սյունիք՝ Գորիսի N 3 հիմ. դպրոց՝ 18:36
Երևանի Խ․ Աբովյանի անվ․ N 2 հիմ. դպրոց – Երևանի N 171 հիմ. դպրոց՝ 55:22
Արարատ՝ Ղուկասավանի միջ․ դպ․ – Երևանի N 187 հիմ. դպրոց՝ 18:66
Երևանի N 35 հիմ. դպրոց – Երևանի N 137 հիմ. դպրոց՝ 29:47

Մրցաշարը ներառում է տարիքային երկու խմբեր՝
10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ)
13-15 տարեկան (7-9-րդ դասարաններ)

Յուրաքանչյուր տարիքային խմբում պայքարի մեջ են մտնում 16 թիմեր։ Խմբային փուլի հաղթողները կհասնեն փլեյ-օֆֆ փուլին, որը կանցկացվի հունիսի 19-21-ը։ Եզրափակիչ և երրորդ տեղի հանդիպումները կանցկացվեն հունիսի 22-ին։ Մուտքն ազատ է:

84