ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժած

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 18-ին, ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Chevrolet» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է գովազդային վահանակի սյանը։
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
18 Հունիս, 2025 11:01
161
Խոշոր ավտովթար՝ Երևանում.բախվել են Toyota-ն ու 2 Opel-ները. վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
27 Օգոստոս, 2022 01:19
Վթար Իսակովի պողոտայում․ վարորդը մահացել է
06 Մայիս, 2022 14:26
Հյուսիսային պողոտայից առևանգել են ոստիկանական համարանիշերով ավտոմեքենան, ապա դրանով վթարի ենթարկվել
05 Հուլիս, 2025 17:10
Հյուսիսային պողոտայում քանդվել է ևս մեկ ինքնակամ կառույց
27 Հունիս, 2025 19:24
Հրդեհ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկում
26 Հունիս, 2025 13:41