Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հ-35 /Մ/6/-Օձուն-Արևածագ-/Հ-24/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ14+800 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»:

14. 8կմ նորոգվող ճանապարհին կապալառուն այս պահին իրականացնում է գոյություն ունեցող ծածկի ֆրեզում, այնուհետև՝ փոսային հիմքով նորոգում և տեղադրում է հարթեցնող շերտ։ Այս ամենն ավարտելուց հետո միջին նորոգման շրջանակում կտեղադրվի նաև ասֆալտբետոնե վերին շերտ, ճանապարհը կգծանշվի, կկահավորվի ուղղորդիչ սյուներով, կլրացվեն ու կհարթեցվեն կողնակները։

Աշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

102