Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հունիսի 19-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահ Զազա Լոմինաձեի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների առողջապահական ոլորտում իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ գրիպի պատվաստումներին, բժշկական ապահովագրությանը վերաբերող հարցերին: Այս համատեքստում կարևորվել են առողջապահական ոլորտում փորձի փոխանակումն ու համապատասխան հանձնաժողովների միջև համագործակցության խորացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին:

Կարևորելով նման հանդիպումները՝ Զազա Լոմինաձեն նշել է, որ անհրաժեշտ է ամրապնդել երկու երկրների միջև եղած դարավոր բարեկամությունն ու զարգացնել փոխգործակցությունը:

Հանդիպումը կայացել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունյայի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի շրջանակում:

109