Դեսպան Սմբատյանին շնորհվել է «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր շքանշանը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հունգարիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հունիսի 19-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի փոխվարչապետ Շեմյեն Ժոլտի հետ։ Այս մասին տեղեկացնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից:
Աշոտ Սմբատյանը երախտագիտություն է հայտնել Հունգարիայի կառավարությանը իր պաշտոնավարման ընթացքում ցուցաբերված աջակցության համար։
Շեմյեն Ժոլտը շնորհակալություն է հայտնել դեսպանին և հանձնել Հունգարիայի նախագահի հրամանագրով Աշոտ Սմբատյանին շնորհված «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր շքանշանը՝ ՀՀ և Հունգարիայի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
19 Հունիս, 2025 20:18
423
ՀՀ վարչապետը ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին է ներկայացրել Հայաստանի կողմից խաղաղության ամրապնդման ուղղությամբ քաղաքականությունը
11 Սեպտեմբեր, 2025 19:21
ՄԹ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10 Սեպտեմբեր, 2025 12:46
Հայաստանի և Ադրբեջանի համար մեկնարկել է համագործակցության և բարեկեցության դարաշրջան. Գերմանիայում ՀՀ դեսպան
09 Սեպտեմբեր, 2025 21:47
Արտյոմ Սմբատյանը նշանակվել է միասնական սոցիալական ծառայության պետ
09 Սեպտեմբեր, 2025 12:58
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի գլխավոր դատախազն անդրադարձել են երկու երկրի համապատասխան կառույցների միջև համագործակցության ընդլայնմանը
08 Օգոստոս, 2025 15:57
Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարարի հետ
09 Հուլիս, 2025 23:00