Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խնդրել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ պաշտոնական հաղորդագրության մեջ Ուկրաինայի մասին սահմանափակ հիշատակում լինի, որը տեղի կունենա հունիսի 24-25-ը Հաագայում: Այս մասին հաղորդում է Newsweek-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում եվրոպացի դաշնակիցների վրա՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հաղորդագրության մեջ Ուկրաինայի մասին հիշատակումը սահմանափակելու համար», - ասվում է նյութում։

Նշենք, որ հունիսի 15-ից 17-ը Կանադայում անցկացված G7 գագաթնաժողովն ավարտվեց առանց եզրափակիչ հաղորդագրության:

98