Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անհատ ձեռնարկատեր Սարգիս Առաքելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Գյուլբենկյան 35/2) իրականացված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները արձանագրել են սանիտարահիգիենիկ բնույթի մի շարք խախտումներ: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

«Մասնավորապես՝

շաուրմայի պատրաստման խոհանոցային հատվածը կառուցված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրություն կամ ախտահանություն,

սննդի կառույցն ապահովված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով (հումքի և ձեռքերի լվացումը կատարվել է նույն լվացարանի մեջ),

պատուհաններին առկա միջատասպան ցանցերը եղել են կեղտոտ և պատռված,

սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումներն ու գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման, չեն պահվեել նորոգ ու բարվոք վիճակում:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

113