Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 28-29-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա «Տերյան մշակութային կենտրոն»-ի հեղինակային նոր ցուցադրությունը՝ «Ֆրանսիական ռիթմեր», որը նվիրված է մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին։
Այս նորարարական նախագիծը ստեղծվել է հայ նկարիչներ Լիլիթ Մելիքյանի և Քրիստինա Մկրտչյանի կողմից, ովքեր համադրելով արվեստն ու նորաձևությունը՝ ներկայացնում են ֆուտուրիստական հագուստի հավաքածու, ուր միահյուսվում են ֆրանսիական մշակույթի նրբերանգներն ու ժամանակակից հայկական ոճաբանությունը։
Նախագիծը կյանքի է կոչվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեսպանության Ֆրանսիայում և ՀՀ ներկայացուցչության Ստրասբուրգում մասնակցությամբ։
Ցուցադրությունը նոր հարթակ է հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության համար։ Տեղում կցուցադրվի նաև ֆիլմ՝ արվեստագետների աշխատանքային ընթացքի, ներշնչման աղբյուրների և ստեղծագործական փնտրտուքի մասին։
Հավաքածուն այսուհետ կներկայացվի ևս երեք երկրներում՝ Չեխիայում, Վրաստանում և Հայաստանում։
Այս նախագիծը պարզապես նորաձևության ցուցադրություն չէ. այն արվեստի, ոճի, երաժշտության և մշակութային երկխոսության հզոր օրինակ է՝ միահյուսված Ազնավուրի հիշատակի շուրջ։