Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Շնորհակալություն հայտնելով դեսպանին Հայաստան-Շվեդիա հարաբերությունների, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի զարգացման հարցում ցուցաբերած ավանդի համար` ԱԺ նախագահը հաջողություն է մաղթել նրան հետագա աշխատանքային գործունեության մեջ:

Պատրիկ Սվենսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար` նշելով, որ լավ հուշերով է հեռանում Հայաստանից: 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Շվեդիա հարաբերություններին, ինչպես նաև միջխորհրդարանական կապերին վերաբերող հարցերի:

81