Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի անդամը կարող է մասնակցել 2028 թվականի ԱՄՆ ընտրություններին։ Այս մասին հայտարարել է Թրամփի որդին՝ Էրիկը, Financial Times-ին տված հարցազրույցում։

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն համարվում են հանրապետականների կողմից 2028 թվականին առաջադրվելու ֆավորիտները, սակայն երբ նրան հարցրել են, թե արդյոք իրենց ընտանիքի անդամը (Թրամփի) կմասնակցի այդ կամ հետագա ընտրություններին, Էրիկ Թրամփը պատասխանել է. «Ո՞վ գիտի», - հաղորդել է թերթը։

Էրիկ Թրամփի խոսքով՝ նա վստահ չէ, որ կարող է պատասխանել այս հարցին։

89