Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մարզերում հունիսի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ։

Հուլիսի 1-ին, 3-5-ին՝ գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 1-ին նույնքան կբարձրանա։

Երևանում հունիսի 30-ին՝ ցերեկը, սպասվում է, հուլիսի 2-ի և 5-ի երեկոյան, հուլիսի 3-ին՝ գիշերը և երեկոյան, հուլիսի 4-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17- 20մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18մ/վրկ։ Հուլիսի 1-ին, 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

376