
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Ազգային ժողովն այսօր 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ինչպես հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանն էր հայտարարել՝ էներգետիկ անվտանգության տեսանկյունից սա նշանակում է երաշխավորել, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը չխոչընդոտվի, և սպառողները պաշտպանված լինեն նույնիսկ այն դեպքերում, երբ լիցենզավորված կազմակերպություններից որևիցե մեկում լուրջ խախտումներ արձանագրվեն: Այս համատեքստում նախագծով պետությանը հնարավորություն է տրվում ունենալ արագ արձագանքման կառուցակարգեր, որպեսզի վտանգի բարձր հավանականության դեպքում գործադրվեն կանխարգելիչ միջոցներ:
Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել էր, որ ՀԷՑ-ի պետականացման կամ ազգայնացման գործընթացը նոր նախաձեռնությամբ է իրականացվելու՝ առանց նշելու ժամկետներ: