Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերջերս իմ մի հայտարարության առիթով հարցադրումներ էին արվել, թե ինչ կապ ունի հոգեւորականների անձնական կյանքը երկրում հաստատված օպերատիվ իրավիճակի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դեռ մի կողմ թողնենք, որ կուսակրոն հոգեւորականները չեն կարող ունենալ անձնական կյանք։
Բայց անձնական կյանքի եւ օպերատիվ իրավիճակի կապի մի դրվագ ներկայացնեմ միայն․ վերջին տարիներին ավելի քան երկու տասնյակ դեպք է բացահայտվել, երբ օտարերկրյա հատուկ ծառայությունները ՀՀ քաղաքացիների են հավաքագրել՝ օգտագործելով անձնական եւ ինտիմ կյանքում նրանց ունեցած խոցելիությունները։

Նման բազմաթիվ դեպքերով կան քրեական գործեր, մի մասը քննվում է դատարաններում, մյուս մասով ունենք մեղադրական դատավճիռներ։

Ահա եւ կապը «անձնական կյանքի» եւ օպերատիվ իրավիճակի միջեւ»,-գրել է նա:

289