Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 2-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության Գորիսի բաժնի ձերբակալվածների պահման վայրում կալանավորված անձն ինքնասպանություն է գործել։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ ՁՊՎ-ի թիվ 2 խցում, պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով, ինքնասպան է եղել 67-ամյա Արարատ Ա.-ն։ Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը ձերբակալվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով և կասկածվում էր 14-ամյա երեխայի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ։

198