Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել սոցցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում տարածված տեղեկատվության վերաբերյալ, որի համաձայն՝ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության բաժնի պետ Ջանիկ Մարությանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է: Ոստիկանության պարզաբանումը.

«Սոցցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում տարածվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության բաժնի պետ Ջանիկ Մարությանի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու վերաբերյալ տեղեկատվություն։
Դիմումատուն այդ քայլի ինչ-ինչ պատճառաբանություններ է հրապարակել, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։
Ջանիկ Մարությանի աշխատանքից ազատվելն ունի միանգամայն այլ պատճառներ, որոնցով սկսված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է։
Ավարտից հետո արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի»։

154