
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը բացել է իր օդային տարածքը և վերականգնել է օդանավակայանների մեծ մասի գործունեությունը ներքին և միջազգային չվերթերի համար: Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հուլիսի 3-ին հայտնել է երկրի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մամուլի ծառայությունը։
«Մեհրաբադի և Իմամ Խոմեյնիի օդանավակայանները (գտնվում են Թեհրանում), ինչպես նաև երկրի հյուսիսում, արևելքում, արևմուտքում և հարավում գտնվող օդանավակայանները վերսկսել են իրենց գործունեությունը և պատրաստ են օդային փոխադրումների ծառայություններ մատուցել»,- ասվում է հրատարակության մեջ։
Ինչպես նշել է գերատեսչությունը, երկրի ամբողջ տարածքում գտնվող օդանավակայանները, բացառությամբ Սպահանում և Թավրիզում գտնվողների, կվերականգնեն օդային երթևեկությունը հուլիսի 4-ի առավոտյան ժամը 5-ից մինչև երեկոյան ժամը 6-ը տեղական ժամանակով (Երևանի ժամանակով ժամը 05:30-ից մինչև 18:30-ը):