Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն  համաձայնություն տալու մասին ԱԺ նախագծի գաղտնի քվեարկությունը կանցկացվի ժամը՝ 16։00-ից 17։00 ընկած ժամանակահատվածում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդագրեր է ուղարկել Ազգային ժողով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ Օհանյանը տարբեր տարիների ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող գույքը, մասնավորապես Դրախտիկ համայնքում գտնվող հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը։ Արծվիկ Մինասյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ նույն գործով Արծվիկ Մինասյանը չարաշահել է իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները։


 

416