

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում ներկայացրել էր միջնորդագրեր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու նպատակով։
Քվեարկությունն անցկացվել է գաղտնի ձևաչափով։ Քվեարկության արդյունքները հետևյալն են՝
Կողմ՝ 59
Դեմ՝ 0
Քվեարկության արդյունքով Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչը հնարավորություն է տալիս դատախազությանը շարունակել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը։
Միջնորդագրերում նշվում էր, որ Սեյրան Օհանյանը թաքցրել է գույք՝ մասնավորապես Դրախտիկում գտնվող հողամաս և կառուցված առանձնատուն։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի գործերը, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, կապված են իրար հետ: Սեյրան Օհանյանի գործը վերաբերում է «Սևան» ազգային պարկի տարածքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելուն, իսկ Արծվիկ Մինասյանի գործը՝ վերոնշյալ ապօրինի գործընթացի դեմ միջոցներ չձեռնարկելուն: