
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սպիտակ տանը Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. այն տևել է մոտ 40 րոպե՝ հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը Պուտինին տեղեկացրել է Ուկրաինայի նախագահի և եվրոպական մի շարք երկրների առաջնորդների հետ Սպիտակ տանը տեղի ունեցած բանակցությունների մասին: Ուշակովը հավելել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները հանդես են եկել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունների շարունակման օգտին:
«Մասնավորապես, քննարկվել է այն գաղափարը, որ պետք է ուսումնասիրել ուկրաինական և ռուսական կողմերի ներկայացուցիչների մակարդակի բարձրացման հնարավորությունը, այսինքն այն ներկայացուցիչների, որոնք մասնակցում են նշված ուղիղ բանակցություններին»,- հայտարարել ՌԴ նախագահի օգնականը:
Նա հավելել է, որ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են սերտորեն շփվել միմյանց հետ ուկրաինական և միջազգային ու երկկողմ օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ: