Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Մենք ինչպես նախաստորագրելու պահին, ինչպես դրանից առաջ, երբ տեքստը համաձայնեցված էր մարտի կեսերին, հայտարարեցինք, որ պատրաստ ենք րոպե առաջ սկսել ստորագրման տեղի ու վայրի վերաբերյալ խորհրդակցությունները։ Հիմա էլ պատրաստ ենք»: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ «Թրամփի ուղու» շուրջ դետալները հստակեցվելու են Հայաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև շփումների, քննարկումների, բանակցությունների միջոցով։

«Իսկ ադրբեջանական կողմի հետ կան ընդհանուր պատկերացումները, և դրանք արտահայտված են ստորագրված վաշինգտոնյան հռչակագրում, որտեղ ամրագրված է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու 2 երկրների տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության, իրավազորության ներքո անխոչընդոտ, փոխադարձ առավելություններով»,- նշեց նախարարը։

 

 

 

194