
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում լսվում է իր հեղինակած «Քաղաքացու երգից» մի հատված։
«Համաժողովի գնալու լավագույն երաժշտությունը»,-գրել է վարչապետը։
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտնել են, որ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու կուսակցության համաժողովը՝ հետևյալ օրակարգով.
1. Հաշվիչ հանձնաժողովի կազմի հաստատում։
2․ Բողոքարկման հանձնաժողովի կազմի հաստատում։
3․ ՔՊԿ Վարչության հաշվետվության ներկայացում և հաստատում։
4․ ՔՊԿ Վերահսկող հանձնաժողովի հաշվետվության ներկայացում և հաստատում։
5․ ՔՊԿ նոր խմբագրությամբ Կանոնադրության հաստատում։
6. ՔՊԿ նոր Ծրագրի ընդունում։
7․ ՔՊԿ Հռչակագրի ընդունում։
8. ՔՊԿ Վարչության և Վերահսկող հանձնաժողովի անդամների թիվը ու ընտրության կարգը, Վարչության նախագահի ընտրության կարգը սահմանելու մասին որոշման ընդունում։
9․ ՔՊԿ Վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրություն։
10. ՔՊԿ Վարչության անդամների և Վարչության նախագահի ընտրություն։