Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ-ն իր պատմության բոլորովին ուրիշ շրջափուլ է տեղափոխվել այն փաստի բերումով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Օգոստոսի 8-ը երկար գործընթացի գագաթնակետն է։ Այս մասին Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդեն 1 տարի 7 ամիս է` Հայաստան-Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել։

Անկախությունից ի վեր մենք նման 1 տարի 7 ամիս չենք ունեցել։ Սա խաղաղություն է, կամ սա է խաղաղությունը, և մեր քաղաքական խնդիրը շատ պարզ է, այնպես անել, որ այս 1 տարի 7 ամիսը դառնա 2 տարի 7 ամիս, 3 տարի 7 ամիս, 5 տարի 7 ամիս , 50 տարի 7 ամիս, և այսպես շարունակ ու վերաբերի ՀՀ-ի բոլոր սահմաններին»,-ասել է նա։

161