Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ միջև ստորագրված եռակողմ հռչակագրի վերաբերյալ մի մանիպուլյացիա է պտտվում, թե քանի որ ԱՄՆ-ն այդ փաստաթղթերում կողմ չէ, այլ պարզապես վկա է, ապա այդպիսի կարգավիճակը ոչինչ չի նշանակում փաստաթղթերի իրականացման տեսանկյունից։

«Կից տեղադրում եմ 1979 թվականի մարտի 26-ին Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի, Իսրայելի վարչապետ Մենախեմ Բեգինի և ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերի միջև ստորագրված եռակողմ արձանագրությունը Սինայի թերակղզուց իսրայելական զինված ուժերի դուրս բերման վերաբերյալ։

Ջիմի Քարտերը փաստաթուղթը ստորագրել է որպես վկա, ինչպես Դոնալդ Թրամփը մեր դեպքում։ Այդ թվում՝ այս փաստաթուղթը նպաստեց եգիպտա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- գրել է նա:

239