Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բացահայտվել է 161 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
14 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության,
4 դեպք՝ թմրանյութի իրացման,
3-ական դեպք՝ բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծառերը, թփերը ապօրինի հատելու,
2-ական դեպք՝ անհետաձգելի միջամտության որոշում չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, փաստաթղթի կեղծիքի։

Բացահայտվել են նաև շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման, դատական ակտ չկատարելու, ինքնիրավչության, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
2 դեպք՝ խարդախության,

1-ական դեպք՝ սպանության, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ավազակության։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 18 ավտովթար․ 28 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

80