ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում և ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը անհետաձգելի քննչական գործողություններ են իրականացվում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրավապահները ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը և ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում անհետաձգելի քննչական գործողություններ են իրականացնում։ Այս մասին հայտնել են ՀՀ ՔԿ-ից։
«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»,- տեղեկացրել են ՔԿ-ից:
08 Հուլիս, 2025 10:05
286