Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Սարի թաղի մի բնակիչ հողամասում, նաև տարաների մեջ աճեցնում է կանեփ:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ տղամարդու տան բակում հայտնաբերվել է մոտ 400 գրամ թմրանյութի նմանվող բուսական չորացրած զանգված, ինչպես նաև կանեփի 1335 բույս:
54-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
08 Հուլիս, 2025 13:53
259
ՀԷՑ-ն այսօր նման վիճակում է, քանի որ սուտ հայրենասերներն ու «լավ տղերքը» օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց գումար չեն վճարել․ Մինասյան․ լուսանկար
08 Սեպտեմբեր, 2025 23:26
Սարիկ Մինասյանը նշանակվել է ՀԷՑ-ի Շիրակի մարզային կառույցի տնօրեն
01 Օգոստոս, 2025 18:12
Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է
29 Հուլիս, 2025 14:06