Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: Այդ մասին ասված է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի Ֆեյսբուքի էջում:
«Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է:
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,- նշված է գրառման մեջ:
Ինչպես արդեն հայտնել ենք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Հրդեհը բռնկվել էր խոտածածկ տարածքում:
29 Հուլիս, 2025 14:06
231
Հրդեհ Սարի թաղում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
29 Հուլիս, 2025 12:39
Փրկարարները մարել են Սարի Թաղի խորդանոցներից մեկում բռնկված հրդեհը
13 Փետրվար, 2025 16:33
Հրդեհ Սարի թաղում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
29 Հուլիս, 2025 12:39
Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)
08 Հուլիս, 2025 13:53
Սարի թաղում հայտնաբերվել են կանեփի բույսեր ու դրանք մշակելու գործիքներ
23 Հունիս, 2025 18:46