Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելը և պաղեստինյան «Համաս» շարժումը մոտեցել են Գազայի հատվածում հրադադարին՝ հաղթահարելով գրեթե բոլոր տարաձայնությունները մի շարք հարցերի շուրջ, և միայն Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության ուժերի  կարգավիճակի ու ներկայության հարցն է մնացել չլուծված, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով աղբյուրներին:

«Գազայի հատվածում հրադադարի հասնելու ջանքերում մնում է չլուծված միայն մեկ հարց․ Իսրայելը և «Համասը» շարունակում են տարաձայնություններ ունենալ Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության ուժերի կարգավիճակի և ներկայության վերաբերյալ: Կողմերը հաղթահարել են էական տարաձայնություններ մի շարք այլ հարցերի շուրջ, այդ թվում՝ մարդասիրական օգնության մատակարարման գործընթացի և «Համասի» պահանջի վերաբերյալ, որ ԱՄՆ-ն երաշխավորի, որ Իսրայելը միակողմանիորեն չի վերսկսի պատերազմը 60-օրյա հրադադարի ժամկետը լրանալուց հետո։ Երրորդ կողմը, որը չի վերահսկվում «Համասի» կամ Իսրայելի կողմից, կներգրավվի այն տարածքներում, որտեղից Իսրայելի զորքերը դուրս են բերվում», - ասվում է հաղորդագրության մեջ:

89