Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «դժգոհ է» Կատարի վրա Իսրայելի ռազմական հարվածից, որը թիրախավորել էր պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարությանը:

«Ես հիացած չեմ դրանից: Սա հաճելի իրավիճակ չէ։ Մենք ուզում ենք պատանդներին վերադարձնել, բայց գոհ չենք այսօր տեղի ունեցածից», - Վաշինգտոնում լրագրողներին ասել է Թրամփը։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը մեջբերել է Թրամփի հայտարարությունը, որում նա ասել է, որ «միակողմանի հարվածները Կատարի՝ ինքնիշխան երկրի և Միացյալ Նահանգների մերձավոր դաշնակցի դեմ» առաջ չեն մղում ո՛չ Իսրայելի, ո՛չ էլ Ամերիկայի նպատակները: 

88