Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Հայ Առաքելական եկեղեցու և պետության հարաբերություններին՝ հերքելով եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ տարածվող պնդումները։

«Ես չեմ կարող արշավ սկսել եկեղեցու դեմ, և, հետևաբար, որևէ մեկը չի կարող պաշտպանել այն, ինչ գոյություն չունի և չի կարող ունենալ։ Հայ Առաքելական եկեղեցին ինձ և իմ ընտանիքի համար սրբություն է։ Այդ պատճառով մենք չենք կարող որևէ կերպ պայքարել նրա դեմ»,– հայտարարեց վարչապետը։

Փաշինյանը շեշտեց՝  այն, ինչ իրենք անում են, դա հանուն եկեղեցու է։ 

«Այն, ինչ մենք անում ենք, արվում է հանուն եկեղեցու։ Եթե Հայ Առաքելական եկեղեցին մեզ համար սրբություն չլիներ, մենք պարզապես անտարբեր կգտնվեինք այն կործանարար ընթացքի նկատմամբ, որն այսօր ակնհայտ է։ Ավելին՝ եկեղեցու ներկայիս գործելակերպը, ցավոք, վնասում է հենց եկեղեցուն»,– ընդգծեց ՀՀ վարչապետը։

249