Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2022 թվականին, երբ մեկնաբանություններ եղան, որ Ադրբեջանի քաղաքացիները կվախենան անցնել Հայաստանով, քանի որ ստիպված կլինեն գործ ունենալ հայ սահմանապահների, մաքսային աշխատակիցների և այլնի հետ, մենք հրապարակավ առաջարկեցինք ներգրավել միջազգային ընկերություն, այսինքն՝ «front office» տարբերակը (ընկերության այն մասը, որն անմիջականորեն շփվում է հաճախորդների հետ), որը կիրառվում է միջազգային պրակտիկայում: Այո, դուք ճիշտ եք, մենք այդ առաջարկն արեցինք այն ժամանակ, բայց այն չընդունվեց, և հիմա նման քննարկում չկա: Եթե այս տարբերակի նկատմամբ հետաքրքրություն կա, մենք պատրաստ ենք քննարկել այն, քանի որ դա մեր առաջարկն էր,- հուլիսի 16-ի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց հիմա տեխնոլոգիաները շատ են զարգացել: Օրինակ՝ կենսաչափական անձնագրերի մշակման հետ մեկտեղ, փորձագետների կանխատեսումների համաձայն, 5-10 տարի հետո շատ երկրների օդանավակայաններում կլինի համակարգ, որտեղ մարդը կդնի իր անձնագիրը և կանցնի։ Իհարկե, այնտեղ կլինեն բոլոր ծառայությունները, պարզապես ամբողջ վերահսկողությունը կիրականացվի տեխնոլոգիաների միջոցով, այլ ոչ թե այնպես, ինչպես հիմա է, երբ մարդը վերցնում է ուղևորի անձնագիրը և թերթում այն: Եվ եթե այս մարդուն կարելի է ինչ-որ կերպ համոզել կամ կաշառել, տեխնոլոգիան դա բացառում է։

Բայց ես կրկին կրկնում եմ, եթե այսօր մենք կոնկրետանայինք մեկ տարբերակի հարցում կամ գոնե կարողանայի ենթադրել, որ այս տարբերակն ամենահավանականն է, ես կկարողանայի ավելի կոնկրետ խոսել։ Հիմա ես պատկերացնում եմ մեր քննարկումների մեծ ծավալ կամ այսպես ասած՝ ցանկ, որից կարելի է ընտրել տարբերակներից մեկը, կամ գուցե մենք կհանգենք բոլորովին այլ որոշման, բայց այս պահին որոշում չկա»,- ասաց նա։

172