
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումները շարունակում են բնակչության շրջանում բացատրական աշխատանքը` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ:
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 12-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Աշտարակ քաղաքի Բագավան թաղամասի չգործող բենզալցակայանում զենք-զինամթերք է թողել:
Համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված տարածքում հայտնաբերել են թմբուկավոր ատրճանակ, «Ֆ1» տիպի 2 նռնակ, որոնցից մեկը՝ պայթուցիչով, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 119 փամփուշտ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ոստիկանության բացատրական աշխատանքը շարունակվում է։