Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Սոֆիա աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևի հետ։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային դարավոր կապերը, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների հիմքի վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները։

Վերահաստատել ենք քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը և նախանշել նոր հեռանկարներ՝ համագործակցության ընդլայնման համար։

Նշեմ, որ այսօր ՀՀ պատվիրակությունը ժամանել է Բուլղարիայի Հանրապետություն՝ մասնակցելու ՀՀ և ԲՀ միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին, ինչպես նաև երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունների քննարկմանն ու դրանց հետագա զարգացմանն ուղղված բանակցությունների նպատակով»,- գրել է նա։

112