Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար ու արտակարգ ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 22:00-ի սահմաններում իրանական համարանիշերով «Scania» մակնիշի՝ մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը Կապան-Քաջարան ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին ու մասամբ կախվել Ողջի գետի վրա։

Ըստ նախնական տեղեկությունների կա տուժած, իսկ վթարի հետևանքով սկսվել է մեծ քանակի մազութի արտահոսք, որը թափվում է Ողջի գետը։

Այս պահին փրկարարները փորձում են անհրաժեշտ գործողություններ իրականացնել և դադարեցնել մազութի արտահոսքը, սակայն աշխատանքները բավականին դժվար են, քանի որ ամեն պահի կա նաև վտանգ, որ հնարավոր է դիզվառելիքով բարձված կցորդիչը հայտնվի գետում։

Դեպքի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, սրտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է։

588