Երթևեկության կազմակերպման փոփոխություն Սարյան և Մոսկովյան փողոցներում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա – Սարյան փողոց խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ճանապարհային նշանների տեղադրումը կմեկնարկի հուլիսի 17-ից, սակայն երթևեկության կազմակերպման փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից:
62 համարի փոխադրամիջոցի երթուղին Մաշտոցի պողոտա – Թումանյան փողոց խաչմերուկից դեպի Մաշտոցի պողտա – Խորենացու փողոց խաչմերուկ կգործի Մաշտոցի պողոտայով: Հետադարձը՝ Սարյան փողոցով:
17 Հուլիս, 2025 17:00
172