Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առթիվ՝ քաղաքապետ Ավինյանն արդյունավետ աշխատանք է մաղթել պատասխանատու աշխատանքում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևան-Մոնտեվիդեո նախատեսվող քույրացման համաձայնագրի ստորագրմանը, որն էլ հիմք կհանդիսանա երկու մայրաքաղաքների միջև համագործակցության հաստատման ու զարգացման համար:  

Ավագանու այս տարվա ապրիլի 22-ի որոշմամբ Երևանի Ուրուգվայի հրապարակում կտեղադրվի Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Արտիգասի կիսանդրին: Նախագծի իրագործումն ընթացքում է:

172