Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է գիշերային ակումբի մոտ հավաքված մարդկանց խմբի մեջ. 30 վիրավոր, հինգը՝ ծայրահեղ ծանր վիճակում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնում է, որ շաբաթ օրը վաղ առավոտյան Santa Monica Boulevard-ում ավտոմեքենան մխրճվել է գիշերային ակումբի մուտքի մոտ հերթ կանգնած մարդկանց բազմության մեջ՝ վիրավորելով 30 մարդու։ Վիրավորներից առնվազն հինգը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչ, կապիտան Ադամ ՎանԳերպենի խոսքով՝ մեքենան՝ Nissan Versa, բախվել է հիմնականում կանանցից կազմված հերթին, այնուհետև հարվածել նաև տաքո վաճառող մեքենային և ավտոկանգառի սպասարկման կետին։ Տեղում բժիշկները հայտնաբերել են, որ վիրավորներից մեկի մոտ առկա է հրազենային վնասվածք։ Լոս Անջելեսի ոստիկանությունը հաստատել է, որ դեպքի առթիվ քննությունը շարունակվում է։
19 Հուլիս, 2025 21:57
571
ԵԽԽՎ-ն պատրաստ է աջակցել այս համաձայնագրի կոնսոլիդացման փուլերին և ամրապնդել փոխադարձ վստահությունը. Ռաուսոպուլոս
09 Օգոստոս, 2025 18:06
Լոս Անջելեսում հարյուրավոր մարդիկ խախտել են պարետային ժամը
12 Հունիս, 2025 12:03
Պենտագոնը հաշվարկել է՝ ինչքան կարժենա Լոս Անջելեսում ցույցերին ռազմական արձագանքը
11 Հունիս, 2025 12:30
Լոս Անջելեսում հարյուրավոր մարդիկ խախտել են պարետային ժամը
12 Հունիս, 2025 12:03
Պենտագոնը հաշվարկել է՝ ինչքան կարժենա Լոս Անջելեսում ցույցերին ռազմական արձագանքը
11 Հունիս, 2025 12:30
Թրամփը նշել է Լոս Անջելես զորքեր ուղարկելու պատճառը
10 Հունիս, 2025 17:09