Արևշատ գյուղում 33-ամյա վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, «Mercedes»-ով վրաերթ է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երեկ՝ հուլիսի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արևշատ գյուղում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Վահագն Էլբակյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ռոման Ղազարյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ ամենաբարձր աստիճանի խմած վիճակում։
20 Հուլիս, 2025 11:58
1873
Երևանում «Zhongtong» մակնիշի քաղաքային ավտոբուսը վրшերթի է ենթարկել քաղաքային մեկ այլ ավտոբուսի վարորդին
11 Օգոստոս, 2025 18:17
Վրաերթ՝ Արարատի մարզում․ 9-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է
21 Հուլիս, 2025 10:47
Հունվարի 1-ից հուլիսի 1-ը ՀՀ-ում արձանագրվել է 526 վրաերթի դեպք, 33 հոգի մահացել է
15 Հուլիս, 2025 14:56