Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ելույթ է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ։

«Շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա կապակցությամբ: Սա այն օրն է, երբ հերթական փաղանգը՝ սպայական փաղանգը, մուտք է գործում ՀՀ ԶՈՒ:

Դուք այսօր ստացել եք առաջին սպայական պատվաբեր կոչումը, ինչը, ըստ իս, ամենաբարձր ու առաքինի կոչումն է մերօրյա Հայաստանում:

Տարիներ առաջ դուք որոշել եք դառնալ Հայաստանի Հանրապետության բանակի կարևոր մասնիկը: Այսօր արդեն դուք դառնալու եք այդ կարևոր համակարգի հրամկազմի կարևոր օղակ: 

Սերժանտական համակարգի ներդրումից հետո, իհարկե, դասակի հրամանատարի դերակատարումն էապես փոխվելու է, բայց այստեղ չի պակասելու ձեր պատասխանատվությունը: Շատ կարևոր են ձեր գիտելիքները և դրա հիման վրա ստեղծագործական միտքը: Անհրաժեշտ պահին դուք պիտի առաջնորդեք ձեզ վստահված անձնակազմին՝ անսասան պահելով մեր հայրենիքի սուրբ սահմանները»,- մասնավորապես նշել է նախարարը:

205