
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Պաշտպանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի և Միացյալ Թագավորության դեսպանության միջև ձևավորված արդյունավետ գործընկերության համար։
Անահիտ Մանասյանը մասնավորապես ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաև իրավունքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացված համատեղ ծրագրերը։
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին արդյունավետ և կառուցողական համագործակցության համար:
Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը մաղթել է դեսպան Գալագերին նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ իր հետագա գործունեության մեջ։