
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քրեական վարույթի նախաքննության փուլում՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրում գտնվող 2.34778 հա մակերեսով, շուրջ 180.000 ԱՄՆ դոլարին համարժեք 69 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը վերադարձվել է Մասիս համայնքին:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ հիշեցնելով, որ քրեական վարույթով հիմնավորվել է՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի աճուրդն անցկացվել է ձևական, որի հիման վրա հողամասն օրենքով սահմանված կարգի խախտմամբ, շուկայականից էականորեն ցածր գնով դուրս է բերվել համայնքի գույքային ֆոնդից, ապա ապօրինի ճանապարհով դարձել է Հովտաշատ բնակավայրի նախկին ղեկավարի որդու սեփականությունը:
Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է: