Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes CLS»-ը և «Mitsubishi Grandis»-ը․ կան վիրшվորներ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում, բախվել են «Mercedes CLS» մակնիշի և «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 2 վարորդները և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
21 Հուլիս, 2025 16:16
92