Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։

Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամական և բարիդրացիական հարաբերություններին, ինչպես նաև երկու երկրների իրավապահ մարմինների միջև սերտ և արդյունավետ համագործակցությանը։

Շեշտվել է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հատուկ կարևորությունը։ Այս համատեքստում դրականորեն է գնահատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունների ավարտը և հույս է հայտնվել, որ փաստաթուղթը կստորագրվի մոտ ապագայում։ Վարստանի վարչապետը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը շարունակել խթանել երկխոսությունը և ապահովել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում։

106