
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, հուլիսի 22-ին Աթենքի կոնսերվատորիայում կկայանա Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի բացառիկ համերգը։
Համերգը կղեկավարի համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը։ Ծրագրում՝ բարոկկո և հայկական երաժշտություն։
Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին։
Ողջույնի խոսքով հանդես կգա Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Նախաձեռնությունը միտված է Հայաստան–Հունաստան մշակութային և կրթական կապերի խորացմանը։