Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները անձնական և ընդլայնված ձևաչափով հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հետհակամարտային գործընթացների վերաբերյալ։

Այս մասին իր գործընկեր Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Բանակցությունների ընթացքում մենք քննարկել ենք համաշխարհային մասշտաբով տեղի ունեցող գործընթացները, մեր տարածաշրջանին ազդող անվտանգության սպառնալիքները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Ես նաև մանրամասն տեղեկացրել եմ իմ գործընկերոջը Հայաստանի և Ադրբեջանի միջև հետկոնֆլիկտային շրջանում, ինչպես նաև ներկա փուլում տեղի ունեցող գործընթացների մասին։ Այս համատեքստում ես խոսել եմ հուլիսի 10-ին Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայացած բանակցությունների և առկա դրական դինամիկայի մասին։ Մենք կարծում ենք, որ խաղաղության ճանապարհին լավ հեռանկարներ կան։ Մենք կարծում ենք, որ այս ճանապարհի ավարտը իրատեսական է», - նշել է Ջեյհուն Բայրամովը։

261