Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանական և հայկական հասարակությունների միջև վստահության ամրապնդման միջոցառումների անցկացումը մեծ նշանակություն ունի։

Այս մասին հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը իր գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Ընդհանուր առմամբ, խոսելով հակամարտությունից հետո հարաբերությունների կարգավորման մասին, մենք բոլորս հասկանում ենք, որ սա գործընթաց է։ Սա մի ճանապարհ է, որը չի կարող ավարտվել մեկ օրում կամ կարճ ժամանակահատվածում։ Հասարակությունների միջև վստահության ամրապնդման միջոցառումների պլանավորումն ու իրականացումը, հանդիպումների անցկացումը չափազանց կարևոր են։ Այս համատեքստում ես կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախարարին և վրացական կողմին այն փաստի համար, որ Վրաստանի նախաձեռնությամբ ապրիլի 17-ին տեղի ունեցավ շատ օգտակար հանդիպում Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի փոխարտգործնախարարների մակարդակով»,-ընդգծել է նախարարը։

142