Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տարածաշրջանային կարևորագույն նախագծերը, որոնք մեզ հաջողվել է իրականացնել վերջին տասնամյակների ընթացքում, Վրաստանի և Ադրբեջանի հիանալի երկկողմ համագործակցության արդյունք են, և այսօր դրանց նշանակությունն ավելի է մեծանում հենց միջին միջանցքի համատեքստում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:

Մակի Բոճորիշվիլիի խոսքերով, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը եւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին նախագծերի ոչ ամբողջական ցանկ են, որոնք իրականացվում են եւ այսօր նույնիսկ ավելի մեծ նշանակություն ունեն, քան այն ժամանակ, երբ այդ նախագծերը սկսում էին իրագործվել:

«Լավագույն օրինակները, որոնք մենք ստեղծել ենք այս նախագծերի իրականացման ընթացքում, լավ հիմք են ավելի շատ տարածաշրջանային նախագծեր կառուցելու և իրականացնելու համար։ Այս համատեքստում թերևս հարկ է նշել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև եռակողմ համագործակցությունը։ Սա շատ կարևոր ձևաչափ է, և այս համատեքստում Վրաստանը մեծ ուշադրություն է դարձնում եռակողմ ձևաչափով համագործակցության ամրապնդմանը»,- հայտարարել է Մակա Բոճորիշվիլին։ 

203