Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թաիլանդը և Կամբոջան միմյանց մեղադրում են երկու երկրների սահմանին բախումներ սկսելու մեջ, հաղորդում է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ բախումները սկսվել են հուլիսի 24-ի առավոտյան՝ երկու երկրների սահմանին գտնվող վիճելի Տա Մոան Թոմ տաճարի մոտ։
Թաիլանդի Սուրին նահանգի իշխանությունները հայտարարել են, որ Կամբոջան հրետանային կրակ է բացել մի գյուղի վրա, ինչի հետևանքով զոհվել են երկու տեղացիներ: Թաիլանդի բանակը հայտարարել է, որ կամբոջական զորքերը կրակ են բացել՝ վիրավորելով երկու թաիլանդցի զինվորների։
Միևնույն ժամանակ, Կամբոջայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ թաիլանդական զորքերը չհրահրված ներխուժել են, իսկ կամբոջական ուժերը պատասխանել են ինքնապաշտպանության նպատակով։
Երկու կողմերի համաձայն՝ բախումների սկսվելուց հետո թաիլանդական բանակի F-16 կործանիչը հարձակվել է Կամբոջայում գտնվող թիրախների վրա: